Արցախի ՊԲ-ն շան միջոցով «ահաբեկչական» գործողո...

Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի  ՊՆ հրապարակած հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասինթե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին ժամը 08։30-ի սահմաններում,   շան վզին ամրացրել են  ինքնաշեն պայթուցիկ սարք և  ստիպել են շանն անցնել ադրբեջանական կողմ և   իրականացնել « ահաբեկչական» գործողություն , ամբողջությամբ  հորինված է և կեղծիք: