Արցախի ներկայացուցչությունում իրականացվող խու...

Արցախի ներկայացուցչությունում իրականացվող խուզարկությունը 2 հիմնական պատճառ ունի։ Առաջինը` երեկ Արցախի խորհրդարանը արցախցիների վերադարձի հնարավոր ճանապարհների մասին լսումներ էր կազմակերպել։ Բավականին ներկայացուցչական և բովանդակային քննարկումներ են եղել, և, բնականաբար, դա որևէ ձև իշխանության համար ընկալելի չէր լինի։ Մյուսը Նիկոլ Փաշինյանի  հայտարարություն էր, որով նա արցախցիների` իրենց բնօրրան վերադարձը բերեց, հավասարեցրեց «Արևմտյան Ադրբեջան» տերմինաբանությանը, ինչն անհեթեթ և արհեստական ստեղծված խոսույթ է: Այս մասին Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«ՀՀ իշխանությունը փորձում է Ադրբեջանի քիմքին հաճելի գործողություն իրականացնել` ցույց տալու համար, որ թույլ չի տալու արցախցիների վերադարձին ուղղված գործողություն»,-ասել է նա: