Արցախի նախագահը հրամանագրեր է ստորագրել տարած...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին հաստատել է Կառավարության որոշումը Սուրեն Արմավիրի Գալստյանին Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:

Ինչպես  հայտնում են նախագահի աշխատակազմից, նույն օրը Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝  Սուրեն Գալստյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ Հրանտ Կամոյի Սաֆարյանը՝ գյուղատնտեսության նախարար:

Մինչ այս Հրանտ Սաֆարյանը զբաղեցնում էր Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը: