Արցախի հէկ-երը անցել են թշնամուն․ Արցախը միայ...

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է

«Գործընկերոջս՝ Արթուր Խաչատրյանի հետ, մասնակցեցի Վեսթմինսթեր ժողովրդավարության հիմնադրամի «Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդումը» խորագրով ծրագրի մեկնարկային միջոցառմանը։

Չափազանց կարևորում եմ նման միջոցառումները և քայլերը՝ ուղղված ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։
Ինչպես հայտնի է, պատերազմից հետո Արցախի հէկ-երը անցել են թշնամուն․ Արցախը միայն Սարսանգի հէկ-ի հույսին է։

Հնարավորինս արագ և սեղմ ժամկետներում Արցախում պետք է դիվերսիկացնել էներգետիկ այլընտրանքային աղբյուրները։

Այս առումով, հէկ-երին կարող են փոխարինել այնպիսի էներգետիկ այլընտրանքային աղբյուրներ, ինչպիսիք են՝ արևային կայանները, հողմակայանները։ 

Ժամանակակից աշխարհում էներգետիկ անվտանգությունը և այլընտրանքային ու վերականգնվող աբյուրների օգտագործումը առաջնային հարցերից է։

Էներգետիկ համակարգը պետք է լինի ինքնաբավ և ոչ խոցելի՝ չդառնալով թշնամու ձեռքին սադրանքների դիմելու միջոց»։