Արցախի հարցի միակ լուծումը ռազմական ճանապարհն...

Այսօր ՀՀ կառավարության դիմաց բողոքի ցույցի էին դուրս եկել  տեղահանված հադրութցիները՝ ՀՀ իշխանությանն ուղղված քաղաքական պահանջով։ Լրագրողների հետ զրույցում տեղահանված արցախցիներից մեկն ասաց ․ «Արցախի հարցի միակ լուծումը ռազմական ճանապարհն է, Արցախի Հանրապետությունը, եթե լիարժեք օգտագործի այն, ինչ ունի միայնակ ընդունակ է ջախջախել ադրբեջանական զավթիչներին, հնարավաորութունը կա, պարզապես պետք է ազգային արժանապատվություն ունեցող ղեկավար, որը կազմակերպի։ Թե աշխարհն ինչ կմտածի իմ համար զրո է, աշխարհը ցույց տվեց, որ թքած ունի դեմոկրատական արժեքների վրա»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։