
Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ․ ցուցարաների թվում անհետ կորածների և գերեվարվածների հարազատներն են։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ բողոքի ակցիային մասնակցում են նաև այն արցախցիները, ովքեր իրենց հարազատներին հուղարկավորել են Արցախում և ցանկանում են արտաշիրիմում կազմակերպել՝ նրանց աճյունները Հայաստան բերել։
«Որոշակի առումով պետական կառույցների հետ աշխատանքի համար խողովակ կար ձևավորված, կա գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովը, որը ղեկավարում էր նախկին ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը։ Հարազատները հավաստիցումներ էին ստացել, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց այսօր փաստն այն է, որ Արմեն Աբազյանի պաշտոնաթողությամբ պայմանավորված որևէ մեկս տեղեկացված չենք պետական համակարգում ով է զբաղվում այս հարցերով»,-ասաց Սստեփանյանը։