Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է լեգենդար ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը:
Այն տեղի է ունեցել Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում։
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Նիկիտա Սիմոնյանի հիշատակին և իր ցավակցական խոսքերը փոխանցել լեգենդար ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին։



