Արայիկ Հարությունյանը «հրահանգել է» նախարարնե...

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարգադրություն է իջեցրել՝ բացառելով պաշտոնական մակարդակով նախարարների որևէ այցելություն Բելառուսի Հանրապետություն, գրում է Armlur.am-ը:

Կայքը նաեւ հրապարակել է այդ փաստաթղթի լուսանկարը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ  ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։

«Ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ։ Ես արձանագրում եմ, որ այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն»,- ասաց նա։

Ավելին ուշ՝  Բելառուսում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ, իսկ ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է Մինսկ խորհրդակցությունների համար։