Արաղչին ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցե...

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Աբբաս Արաղչին Բայրամովի հետ քննարկել է դիվանագիտական ​​ներկայիս իրավիճակը, տարածաշրջանային զարգացումները և երկկողմ հարաբերությունները, նշում են ադրբեջանական աղբյուրները։