Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի...

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ զգուշացնելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են, ապա պահանջել է Միավորված Ազգերի Կազմակերպությունից և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից (ՄԱԳԱՏԷ) վճռական գործողություններ ձեռնարկել:

Հիշեցնենք ԱՄՆ-ն սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ եթե չբացվի Հորմուզի նեղուցը: