Արաղչին հերքել է Սթիվ Ուիթքոֆի հետ իր շփումնե...

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հերքել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ իր ենթադրյալ շփումների մասին լուրերը՝ ընդգծելով, որ նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել նախքան տարածաշրջանում հակամարտության սկիզբը։ Այս մասին նախարարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Իմ վերջին շփումը պարոն Ուիթքոֆի հետ եղել է նախքան նրա գործատուի որոշումը՝ կործանել դիվանագիտությունը Իրանի դեմ հերթական անօրինական ռազմական հարձակմամբ։ Հակառակը պնդող ցանկացած հայտարարություն, ըստ ամենայնի, հետապնդում է միայն մեկ նպատակ՝ մոլորեցնել նավթային թրեյդերներին և հանրությանը»,- գրել է Արաղչին: