Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի...

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Թուրքմենստանի իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների շարունակման ֆոնին։

Ըստ գործակալության՝ Արաղչին նաև ընդգծել է, թե ինչ անվտանգային և բնապահպանական հետևանքներ կարող են ունենալ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Կասպից ծովին հարող նահանգների վրա։

Նա շեշտել է պատասխանատու դիրքորոշման, այդ հարձակումների դատապարտման և դրանց հետևանքներին հակազդելու միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Մարտի 23-ից ի վեր Արաղչին շփումներ է ունեցել նաև Ռուսաստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Օմանի, Պակիստանի, Հարավային Կորեայի իր պաշտոնակիցների հետ։