Իրանը կպայքարի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի գիտակցել իսլամական հանրապետության դեմ ագրեսիայի սխալ լինելը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին X-ի իր էջում:
«Մեր հզոր զինված ուժերը կշարունակեն պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հասկացել, որ անօրինական պատերազմը, որը նա պարտադրել է թե՛ ամերիկացիներին, թե՛ իրանցիներին, սխալ է և երբեք չպետք է կրկնվի։ Զոհերը նույնպես պետք է փոխհատուցում ստանան»,- գրել է նա։
Ավելի վաղ Արաղչին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների մեջ մտնելու որևէ հիմնավոր պատճառ չի տեսնում և դրանց անցկացման խնդրանքով չի դիմել։



