Առավոտյան ՌԴ Սարատովի օդանավակայանում ժամանակ...

Առավոտյան ՌԴ Սարատովի օդանավակայանում ինքնաթիռների ընդունման ու մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։

Մեկ չվերթ դեպի Մոսկվա հետաձգվել է։ Այժմ օդանավակայանն աշխատում է բնականոն հունով, РБК-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սարատովի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից 4 մարդ է տուժել, մեկ կին ծանր վիճակում հոսպիտալացվել է:

Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Էնգելսում բարձրահարկ շենք է վնասվել, տուժածներ չկան։