Առավոտյան լույսը բացվել է, տեսել են, որ չորս...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզում Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների կողմերի միջև եղել է նաև զինված բախում, որը սակայն այս պահին դադարեցված է ու բանակցություններ են գնում։

Սյունիքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ Politik.am—ը մանրամասներ ճշտեց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյաից։ Նախկին մարզպետը մեզ հետ զրույցում ասաց, որ հայկական կողմից դիմադրության բացակայությունը ազատություն  է տվել ադբեջանցիներին իրենց գործողություններում․«Քանի որ էս կողմից դիմադրության ընդհանրապես չեն հանդիպում, գիշերը 200-ից ավելի զինծառայողով Քելբաջարի կողմից ֆուլ մարտական հագեցվածությամբ բարձրացել են վերեւ, կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս, ու իմ ստացած տեղեկություններով նաեւ շրջապատել են մեր այնտեղի հենակետը:

Առավոտյան լույսը բացվել է, տեսել են, որ չորս կողմից ադրբեջանցիներ են: Անգամ անցել են եւս 3 կմ իրենց իսկ նշած GPS-ի կետից դեպի Հայաստան: Հիմա ռուսներն արդեն հասել են, բանակցում են, որքան գիտեմ: Կրակոցների, մարտերի մասին ինֆորմացիան չի ստանում ապացույց, ըստ երեւույթին չի եղել, բայց դա հստակ չէ: Այս վիճակն է հիմա»,-ասաց նա: