Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «առասպելական» մեծ Հայաստանի մասին երազանքները խոչընդոտում են տևական խաղաղության հասնելուն:
Նա հավելել է, որ խաղաղության գործընթացին խանգարում են նաև ՀՀ Սահմանադրության մեջ առկա «տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ», Հայաստանի կողմից արագ զինվելը:
Ալիևն այս մասին ասել է Բաքվում «Վերադարձի իրավունք. արդարության ապահովում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» թեմայով անցկացված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի 2-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին:
«Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Բաքուն նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը: