Արարատը նոր մարզպետ ունի
Ռազմիկ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետի պաշտոնում, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
 
Վարչապետը շնորհավորեց Թևոնյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ:
 
Հիշեցնենք՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին հայտարարել էր հրաժարական ներկայացնելու մասին: