Արարատի մարզպետը կրկին իր մտերիմներին պարգևատ...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շարունակում է շռայլորեն պարգևատրել իրեն և իր մտերիմներին: Այս մասին Politik.am-ին տեղեկացնում են Արարատի մարզպետարանի աշխատակիցները, ովքեր չցանկացան ներկայանալ: Մեր խմբագրությանն ուղարակված նամակում մասնավորապես ասվում է. «Պարզվում է, որ նոր իշխանություններն ունեն նաև եռամսյակային պարգևատրում, որը բաշխում են ըստ ցանկության՝ առաջնորդվելով «տան տերը ես եմ, բակլան խաշած եմ ցանում» սկզբունքով:

Արարատի մարզպետարանում այդ գործառույթն իրականացնում է գլխավոր քարտուղարի լիազորություններով, մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, ով, ինչպես հայտնի է,  մարզպետի մորաքրոջ հարսն է:

Նա իրեն, իր յուրայիններին, այսպես ասած` սպիտակներին և հլու հնազանդ կամակատարներին արժանացրել է 100% պարգևատրման, իսկ երկարամյա փորձ ունեցող պրոֆեսիոնալ մասնագետներին ՝ 40-50 %:

Ահա թե ինչպիսին է ժողովրդավարական, հավասարության, սիրո և համերաշխության սկզբունքով աշխատող իշխանությունն Արարատի մարզպետարանում»,-նշվում է նամակում: