Արարատի մարզի Նարեկ գյուղի գյուղապետի նկատմամ...

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 24-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռուբեն Բադալյանի կողմից ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ՝ նույն գյուղի գյուղապետ, 67-ամյա Գարուշ Հակոբյանի նկատմամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս Նարեկ գյուղի սելավատարի բետոնե պատնեշները քանդել է ու տեղափոխել նույն գյուղում գտնվող իրեն պատկանող տարածք և դրանք օգտագործել շինության համար՝ որպես պարիսպ։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: