Շարունակելով ավանդույթ դարձած ակցիան՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն այս անգամ էլ դեպի Արցախ մեկնելու և իրենց զինծառայողներին տեսակցելու հնարավորություն է ընձեռել Արարատի մարզի բնակիչներին: Նախաձեռնության մեկնարկի մասին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր մոտ մեկ ամիս առաջ: Հայտարարությունից հետո, հիմնադրամի աջակցությամբ, արդեն իսկ Արցախ են մեկնել տարբեր մարզերում բնակվող հարյուրավոր զինծառայողների ծնողներ: Ուղևորատար ավտոբուսների հետ ամեն անգամ ճանապարհ են ընկնում նաև զինվորներին առաջին անհրաժեշտության իրերով բեռնված մեքենաները:



