Արարատ Միրզոյանը վստահ է, որ միայն իշխանությո...

Բռնության կոչերին, շարունակաբար անիշխանության իմիտացիա ստեղծելու միտումով արվող հայտարարություններին, գործողություններին պետք է վերջ տրվի, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Օրենքի ողջ խստությամբ այդպիսի անհատներին ու խմբերին պետք  է վերջ տալ», - ասաց նա։

Արարատ Միրզոյանը նշեց, որ քաոսային իրավիճակ չի լինելու։

Հարցին՝ «ասֆալտին փռելու» կոչը բռնության կո՞չ է, Միրզոյանն արձագանքեց.«Եկեք երկու տարբեր բաներ չշփոթենք իրար հետ, կա պետության՝ ուժ կիրառելու իրավունք, ու պետությունը կարող է օրենքով սահմանված դեպքերում...եթե հանցագործ պիտի վնասազերծես, պետք է փռել ասֆալտին, պետք է պատերով տալ, ոնց ուզում եք՝ մեկնաբանեք»։