Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագա...

Հունվարի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին, հայտնում են ԱԳՆ-ից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։