Արարատ Միրզոյանը Արթուր Վանեցյանին իրենց համա...

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին իրենց համար քաղաքական հակառակորդ չի համարում:  Այս մասին Միրզոյանը ասաց լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդում Բաքվի զոհերի հիշատակի հարգման արարողությունից հետո:

«Ոչ, ոչ», - ասաց նա:

Ինչ վերաբերվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում նախօրեին հրապարակված հոդվածին, ըստ որի Արթուր Վանեցյանը անգամ ԱԱԾ ղեկավար լինելու ժամանակ գործողություններ էր իրականացնում ուղղված վարչապետի ընտանիքի վարկաբեկմանը, նա հրաժարվեց պատասխանել, նշելով, որ «կենցաղային խոսակցություններ են» ու հեռացավ: