«Այլընտրանք» հասարակական կազմակերպության հիմնադիր Նարեկ Մանթաշյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի դեմ․«Սիրելի ընկերներ, հուսամ հիշում եք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունում հաղորդում էի տվել հանցագործության մասին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ոստիկանին ծեծելու դեպքով։
Այսօր կապվեցի Դատախազություն, այնտեղից հայտնեցին, որ գործը մակագրվել է Հատկապես կարևորագույն գործերով վարչությանը և գտնվում է ուսումնասիրության փուլում։ Այլ մանրամասների հայտնի դառնալուն պես կտեղեկացնեմ»,-գրել է Մանթաշյանը։



