
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ։
Ղալամքարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Այսօրվանից ստանձնում եմ մեր երկրի ու ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող ջրային ոլորտի ղեկավարումը, այսինքն՝ բարեփոխումների իրականացման պատասխանատվությունը։ Շնորհակալ եմ ՀՀ վարչապետին՝ վստահության համար։ Ի գործ»,-գրել է Ղալամքարյանը։