Առաջին եռամսյակում Ռուսաստանից Վրաստան դրամակ...

2022 թվականի հունվար – մարտին Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել Է 71,3 միլին դոլար, ինչը 11 տոկոսով քիչ Է 2021 թվականի նույն ցուցանիշից: Այդ մասին են վկայում Վրաստանի Ազգային բանկի՝ ապրիլի 15-ին հրապարակված տվյալները: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը։

Վրաստան դրամական փոխանցումների ծավալով Ռուսաստանը գտնվում Է երկրորդ տեղում, առաջին տեղում Իտալիան Է, որտեղից հանրապետությունում ստացվել Է 102,3 միլիոն դոլար:

Այդ ցուցանիշով երրորդ տերում Է ԱՄՆ-ը: 2022 թվականի առաջին երեք ամսում այդ երկրից Վրաստան Է փոխանցվել 67 միլիոն դոլար, ինչն 9,3 տոկոսով ավելի Է, քան 2021 թվականի հունվար – մարտին:

Ընդամենը 2022 թվականի առաջին եռամսյակում աշխարհի տարբեր երկրներից Վրաստան Է փոխանցվել 545,3 միլիոն դոլար, ինչը 9,2 տոկոսով ավելի Է, քան 2021 թվականի առաջին երեք ամսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: