Երևանում, 14։00-ի դրությամբ, ընտրություններին մասնակցել է ընդամենը 13,92 տոկոսը կամ 114,759 ընտրող:
Պատկերը, ըստ վարչական շրջանների, հետևյալն է․
- Աջափնյակ – 11,477 ընտրող – 13,83 տոկոս
- Ավան – 6114 ընտրող – 15,66 տոկոս
- Արավկիր – 14,192 ընտրող – 15,01 տոկոս
- Դավիթաշեն – 5228 ընտրող - 15,61 տոկոս
- Էրեբունի – 10,552 ընտրող - 11,83 տոկոս
- Կենտրոն – 13,638 ընտրող – 14,37 տոկոս
- Մալաթիա Սեբաստիա – 13,587 ընտրող – 12,78
- Նոր Նորք – 14,181 ընտրող – 14,55 տոկոս
- Նորք Մարաշ – 1694 ընտրող – 15,88
- Նուբարաշեն – 1014 ընտրող – 12,57 տոկոս
- Շենգավիթ – 14,622 ընտրող – 13,02 տոկոս
- Քանաքեռ Զեյթուն – 8460 ընտրող – 14,91 տոկոս
Տվյալները մամուլի ասուլիսում ներկայացրեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։



