Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջան...

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը` նշելով, որ դրանք դեռ հստակեցվում են:

«Այս տարվա ընթացքում մեր կառավարությունը ակտիվ աշխատել է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Առաջիկայում ևս կա նախանշված հանդիպում, բայց քանի որ կա համաձայնություն` նախօրոք չհայտարարել հանդիպման մասին, ես այժմ չեմ ասի կոնկրետ ժամկետների մասին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: