Առաջիկայում շատ հստակ գնահատելով իրավիճակը՝ կ...

Ուզում եմ տեղեկացնել, որ առաջիկայում հատուկ լրատվամիջոցմների համար տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն անդրադառնալով քաղաքացիների հետ ՀՀ երկրորդ նախագահի փակ հանդիպմանը, նշելով որ 2-5 ժամ տևած հանդիպման ընթացքում քաղաքացիների և Երկրորդ նախագահի միջև բաց զրույց է տեղի ունեցել:

«Ամենակարևոր արձանգրումն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հանրային կյանքից գուցե առաջին հայացքից իր բացակայությամբ պայմանավորված, կարող էր ժողովրդի մոտ տպավորություն ստեղծվել, թե ետ է քաշվել, գնացել է, ասաց, որ որևէ տեղ չի գնացել ու չի պատրաստվում գնալ: Նա վստահեցրեց, որ առաջիկայում շատ հստակ գնահատելով իրավիճակը՝ կոնկրետ քայլեր են ներկայացվելու»:


Մանրամասն՝ տեսանյութում: