Առաջիկայում քրեական հետապնդման հնարավորությու...

Ի ՞նչ կա և ի ՞նչ է կատարվում ԱՆԻՖ-ի գործով, որովհետև այդ գործը քաղաքական շահարկումների մեծ տեղ է տալիս, և մեր ընդդիմադիր գործընկերները հաճախ հենց հղում են անում դրան և տպավորություն ստեղծում, որ իշխանությունը փորձում է կամ փորձել է այդ գործն ինչ-որ ձևով ծածկադմփոց անել, որևիցե ձևով դրա մասին չխոսել: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ակտիվ նախաքննության փուլում ենք գտնվում և առաջիկայում նաև քրեական հետապնդման հնարավորությունները չենք բացառում շատ կարճ ժամանակահատված հետո: 

ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների գծով գլխավոր վարչության վարույթում գտնվող քննության շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստանալու, մի շարք ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում չարաշահումներ թույլ տալու դրվագներ: Յուրաքանչյուր դրվագ, որը շրջանառվում է մամուլում, շրջանառվում է հենց այս ընկերությունների հետ կապված դրվագները նկարագրելով: Սրանք բոլորը քննության առարկա են ՔԿ-ում»,- ասաց Վարդապետյանը:

«Առաջիկայում մենք հանրությանը պատրաստ կլինենք ներկայացնել, թե ինչ արդյունքներ ունենք, իսկ մենք հանրությանը ներկայացնում ենք այն ժամանակ, երբ որ գործը ուղարկում ենք դատարան:

Բավական լուրջ գումարի մասին՝ մոտ 2 մլն դոլարի մասին է խոսքը, մեկ դրվագով ունենք արդեն հեռանկարով քննություն: Հարցաքննվել են և շարունակվում են հարցաքննվել անձինք, պաշտոնատար անձինք՝ այդ թվում, ովքեր առնչություն են ունեցել ԱՆԻՖ-ի գործունեության հետ»,- նշեց նա: