Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ հանդիպումն արդյունավետ է գնահատում. «Դրական եմ համարում այսպես պարբերաբար մեր աշխատանքային քննարկումները կառավարության ներկայացուցիչների հետ։ Այն բոլոր հարցերը, որոնք այս ընթացքում կուտակվում են, դրանք հնարավորություն է լինում քննարկել։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հարթակները և մեր գործողությունները համադրելի դարձնել այդ առումով։ Առաջիկայում նախատեսում ենք հանդիպում Ոստիկանապետի հետ»։



