Պարետի որոշումների հետ մեկտեղ պահպանվում է տեղաշարժման թերթիկ ունենալու պահանջը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշելով, որ առաջիկա օրերին հնարավոր է նոր փոփոխություններ.
«Եթե արտառոց բան չպատահի, առաջիկա 10 օրերի ընթացքում գնալու ենք սահմանափակման ռեժիմների մինիմիզացիայի՝ քայլ առ քայլ։ Մենք մտածում ենք, որ առաջիկա 10 օրվա ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, բայց ամեն ոլորտի համար առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոնների պահպանման որոշակի տրամաբանություն դնի։ Այսինքն, ռեստորանները, սրճարանները, արտադրամասերը ինչ անվտանգության կանոններ պետք է պահպանեն աշխատելու համար»,- նշեց նա։