Առաջիկայում ձյան տեսքով տեղումներ չեն լինի։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան եթերից հայտարարեց, որ առաջիկա 10 օրերին մեր երկիրը գտնվելու է հզոր անտիցիկլոնյան գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ապահովելու է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ։
«Օդի ջերմային ֆոնում էլ առաջիկա 10 օրերին էական տատանումներ չեն կանխատեսվում։ Օդի ջերմաստիճանը ՀՀ-ում կլիմայական նորմայից բարձր է 2-4 աստիճանով»,-ասաց նա։



