Արագածոտնում «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակ...

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արամայիս Ս.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 53 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին: 

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վանասվածքներով տեղափովել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները: