Արագածոտնում ջերմատուն կկառուցվի. կստեղծվի 15...

Գործադիրը բավարարել է «Սանսա» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է Արագածոտնի մարզում կառուցել և շահագործել ջերմատնային տնտեսություն: Ջերմատունը զինված է լինելու ժամանակակից արտադրական սարքավորումներով և ներդրվելու է վարդերի արտադրության կազմակերպման արդի մեթոդներ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 220 մլն դրամի ներդրում՝ շինարարական աշխատանքների և 980 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել 15 նոր աշխատատեղ` 110,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 տոկոս և ավելին նախատեսվում է արտահանել ՌԴ և այլ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 410 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20.5 մլն դրամ: