Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթա...

Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած քաղաքացիները տեղափոխվել են «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:

Հայտնում են Առողջապահության նախարարությունից, նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Տուժածները բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով:

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 19-ին ժամը 10։41-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1991 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Պ. Մ., ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ). «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։