Օրեր առաջ Politik.am-ը գրել էր, որ Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի և Ուշի համայնքների բնակիչները փակել էին Աշտարակ-Ապարան-Վանաձոր ճանապարհը` պահանջելով համայնքներին հակակարկտային կայաններ հատկացնել:
Բնակիչների հավաստմամբ` նախորդ տարի համայնքներն ունեցել են 120 հակակարկտային կայան, սեզոնի կեսից օգտագործել են 80-ը և մնացել է 40-ը, սեզոնի սկսվելուն պես օգտագործել են 5-ը, մնացել է 35, և արդեն հունիսին կկանգենն խնդրի առաջ: Խնդրին լուծում տալու համար դեպքի վայր էին գնացել Արագածոտնի մարզպետը, Կարբիի համայնքապետը և ԱԻՆ ներկայացուցիչը:
Բնակիչները ճանապարհը բացել էին Կարբիի համայնքապետի` Կարո Բաղդասարյանի հորդորով, ով վստահեցրել է, որ կայանները համալրվելու են, բայց թե ինչպես, կհայտենեն ավելի ուշ:
Այսօր Politik.am-ին բնակիչներից մեկը հայտնեց, որ ԱԻՆ ներկայացուցիչներից մեկի հետ հանդիպում է տեղի ունեցել, խնդրին դրական լուծում է տրվել: Նույնը հավաստեց նաև Կարբիի համայնքապետարնի աշխատակազմի ղեկավարը. «Հակակարկտային կայանները կհալրվեն, սակայն այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»- ասաց նա:



