Արաբներին ապստաբելու կոչը կարող է վտանգավոր լ...

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Այսօր Իրանի Քրդստան նահանգի կենտրոն Սանանդաջի ռազմական ենթակառուցվածքներից մեկին ևս հարված է հասցվել։

Հենց այսօր էլ ԱՄՆ-ի ՊՆ-ի մամուլի ասուլիսին հարց է հնչել ԱՄՆ-ի՝ Իրաքի Քրդստանի զորամիավորումների հետ հնարավոր ցամաքային գործողության մասին։

Չնայած նախարարի պատասխանը խուսափողական էր, բայց Իրանի ծայրամասերում զինված անջատողականների ներգրավմամբ ցամաքային պլացդարմներ ստեղծելու անհրաժեշտության մասին «պատահաբար» հենց այսօր գրել է նաև իսրայելական «The Jerusalem Post»-ը։

Իրանի ներսում էթնիկական գործոնի վրա քարոզչական ազդեցությանն էր միտված նաև Իսրայելի վարչապետ Նեթանյահուի առաջին պատերազմական ուղերձը, որում նա խոսում էր ոչ թե իրանցիների, այլ պարսիկների, ատրպատականցիների, ահվազցիների և այլոց մասին, որոնք պետք է ապստամբեն։

Ուշագրավ է, որ իսրայելական քարոզչությունն իրանցի արաբներին կոչում է ահվազցի («ահվազի), որը Խուզեստան նահանգի կենտրոն Ահվազ քաղաքի անունից է, դե, որովհետև սեփական երկրում արաբներ ունեցող Իսրայելում արաբներին ապստաբելու կոչը կարող է վտանգավոր լինել»։