Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրական եզր...

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ։ Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։