ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր՝ ապրիլի 20–ին, հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:
Ինչպես Politik.am-ին փոխանցեցին ԱԳՆ լրատվական ծառայությունից, զրուցակիցներն անդրադարձել են նախարար Այվազյանի՝ ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված քայլերի համատեքստում երկուստեք ընդգծվել է փոխայցելությունների եւ գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման կարեւորությունը:
Հայաստանի եւ ԱՄԷ արտաքին գործերի նախարարները հանգամանալից մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի շուրջ: