«Աքքույու» ատոմակայանը մինչեւ 2023 թվականի վե...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Աքքույու» ատոմակայանը մինչեւ 2023 թվականի վերջը կգործարկվի։ Սա առաջին ատոմակայանն է երկրում, այն կառուցում է «Ռոսատոմ» պետական կորպորացիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Թուրք առաջնորդի խոսքով՝ այս ընթացքում կավարտվի կայանի առաջին ռեակտորի շինարարությունը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Ռոսատոմն» ամեն ջանք գործադրում է այդ աշխատանքներն ավարտելու համար։ Թուրքիայի իշխանությունները նաեւ բազմիցս հայտարարել են, որ շինարարության հետաձգումներ չեն սպասում։

Նախագիծն իրականացվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ միջկառավարական համաձայնագրի հիման վրա։ Փաստաթուղթը ստորագրվել է 2010թ.։ Համաձայնագիրը նախատեսում է «Աքքույու» ԱԷԿ-ի չորս էներգաբլոկների կառուցում՝ ռուսական նախագծման ВВЭР 3+ սերնդի ռեակտորներով։ Փաստաթղթի համաձայն՝ յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը 1200 ՄՎտ կկազմի։