Ապստամբները Կոնգոյի արևելքում քաղաք են գրավել

«Մարտի 23-ի շարժում» (Մ23) խմբավորման ապստամբները կատաղի մարտերից հետո վերահսկողություն են հաստատել Նյանզալե քաղաքի վրա, որը գտնվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով, բախումների հետեւանքով զոհվել է 15 մարդ։ Մարտական գործողությունների վայրից փախստականների հոսք է առկա:

Actualite պորտալը հայտնում է, որ ինտենսիվ մարտեր են ընթանում Հյուսիսային Կիվու նահանգի Ռուտշուրու շրջանի շատ վայրերում, որի տարածքում գտնվում  է Նյանզալեն։ Ապստամբները փորձում են վերահսկողություն հաստատել Քիրիմե, Կիբիրիզի և Մուշվեշվե քաղաքների վրա։ Պորտալը նշում է, որ ապստամբները փորձում են շրջանցել կառավարական զորքերի դիրքերը։

«Մարտի 23-ի շարժում» խումբը դասալիքների կողմից ստեղծվել է 2012 թվականին: Մ23 ստորաբաժանումները Կոնգոյի արևելյան մասում մարտերը սկսել են 2021 թվականի հունվարին: Ավելի ուշ նրանց հաջողվել է գրավել Հյուսիսային Կիվու նահանգի մի քանի քաղաքներ և գյուղեր։ Այժմ նրանք փորձում են մոտենալ Գոմա քաղաքին, որի բնակչությունը հասնում է 2 միլիոնի։ Նյանզալեն գտնվում է Գոմայից 130 կմ դեպի հյուսիս։