Ապրանքաշրջանառությունը Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ 2021թ. կազմել է 159,9 մլն դոլար եւ ավելացել է 24 տոկոսով։ Այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։
Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայից արտահանումը Հայաստան կազմել է 135,46 մլն դոլար եւ ավելացել է 19,47 տոկոսով։ Հայկական ներմուծումն Ուկրաինա կազմել է 13,48 մլն դոլար եւ ավելացել 35,29 տոկոսով։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Հայաստանը շահագրգռված է, որպեսզի տարբերակի իր շուկային հատիկավորների եւ եգիպտացորենի մատակարարումները, ինչն ինքնաբերաբար կանդրադառնա ապրանքաշրջանառության էլ ավելի մեծացմանը։