Ապօրինի սեփականաշնորհված անտառները վերադարձվո...

Գլխավոր դատախազությունն աշխատանքներ է իրականացնում Արարատի և Վայոց ձորի մարզերում ապօրինի ձևով սեփականաշնորհված անտառային տարածքները պետության վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին Կառավարության սեպտեմբերի 18-ի նիստում հայտարարեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը նշեց՝ Երևան քաղաքում այս պահին դատարանի վճռով 7 հա փոխանցվել է Հայաստանի կառավարությանը և ամրացվել Շրջակա միջավայրի նախարարությանը: Գործընթացը շարունակական է։

«Ծաղկաձորում էլ ընթացքի մեջ են անտառների հետ կապված աշխատանքները: Դրանք վերադարձվում են պետությանը»,- ասաց Վարդապետյանը։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հավելեց՝ Նորքի այգիներից շուրջ 50 հա տարածք արդեն իսկ տրված է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, ընթացքի մեջ են անտառի վերականգնման աշխատանքերը։