ԱՊՀ-ն չի կարող անուշադրության մատնել Եվրոինտե...

Անկախ Պետությունների Համագործակցությունում չեն կարող անուշադրության մատնել Եվրոինտեգրման պլանների մասին հայտարարած Երևանի դիրքորոշումը և Հայաստանում կայացած Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք չենք կարող անուշադրության մատնել վերջերս Հայաստանում կայացած Եվրամիության՝ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը և երկրի ղեկավարության դիրքորոշումը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը մնում է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ և օգտվում է այդ անդամակցության առավելություններից»,- ասել է նա «Անկախ Պետությունների Համագործակցության 35 տարին. արդյունքներ, խնդիրներ, հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ։