ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի...

Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների պաշտպանության գերատեսչությունները հաջորդ տարի կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում, երեքշաբթի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք ամփոփեցինք այս տարվա աշխատանքի արդյունքները և 2025 թվականի համար նախատեսեցինք ավելի քան 120 միջոցառում: Մեծ ուշադրություն դարձրինք ԱՊՀ շրջանակում մինչև 2030 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգին: Նշում եմ, որ այն ուղղված է ազգային զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, մեր պետությունների պաշտպանության ապահովմանը»,- ասել է Բելոուսովը։