Ապարան-Շենավան-Հարթավան խաչմերուկում. բախվել...

Այսօր՝ փետրվարի 10-ին, ճանապարհը ձյան շերտից չմշակելու հետևանքով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարան-Շենավան-Հարթավան գյուղերն իրար կապող խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած Nissan Sentra մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Արարատ Տ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Անուշ Ք.-ին պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանն իր ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ ճանապարհն ամբողջությամբ մերկասառույցով է պատված եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։