
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հորդորով Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոցի որոշ հատվածներում տնտեսվարողներն ապամոնտաժել են առանց համապատասխան թույլտվության տեղադրված ծածկերը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։