Անվիճելի է, որ առկա է քաղաքական որոշում և քաղ...

«Դատավոր Տիգրան Դավթյանը փաստացի գտնում է, որ այդ տեսանյութը, որն առկա է, այնպես, ինչես հիմա մեր հարցազրույցը երբ կվարտվի, այլևս միշտ լինելու է հասանելի, գտնում է, որ դրա նկատմամբ կարող է տեղի ունենալ խոչընդոտում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն դատարանի՝ Կարապետյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու որոշմանը։

«Ավելի հեշտ պրոցես է մարդուն կալանքի տակ պահեը, քան արդարացնելը, թե ինչի համար չի կարող լինել կալանքի տակ։ Սա էլ է աբսուրդ, ի դեպ։ Գտնում է, որ կա թաքնվելու ռիսկ։ Պատկերացնո՞ւմ եք, այսինքն «Ֆորբս»-ի ցուցակում գտնվող մեր հայրենակիցը կարող է թաքնվել։ Այսինքն, լինելով հանրային անձ, լինելով անձ, ով հուլիսի 4-ին հայտարարեց իր քաղաքական հայտի մասին, հուլիսի 14-ին հայտարարեց քաղաքական թիմ ձևավորելու մասին, պետք է ենթադրյալ միջին ծանրության հոդվածով, որի պատիժը սկսում է տուգանքից, վախենալ ու թաքնվել քննությունից։ Սա է մեզ հուշում դատավոր Տիգրան Դավթյանը։ Ես միայն այն կարող եմ եզրահանգել, որ այստեղ արդարադատություն տեղի չունեցավ։ Տարրական արդար դատաքննության իրավունքը չապահովվեց։

Քաղաքական որոշում և քաղաքական հետապնդում բաղադրիչները այստեղ միաժամանակ առկա են և դա անվիճելի է»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։