«Քննարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման հարցը և ես իսկապես կարծում եմ, որ բազմաթիվ երիտասարդներ, ովքեր առաջիկայում պետք է գնան բանակ և նաև նրանց ծնողները, հատկապես որպես մայր ծնող դա պետք է արձանագրեմ, որ դրական են տրամադրված և հրապուրիչ է այս փոփոխությունը: Միևնույն ժամանակ ես գիտակցում եմ, որ սա պրոֆեսիոնալ բանակի ընդամենը մի փոքր ֆրագմենտ, էպիզոդ պետք է լիներ: Սակայն ես տեսնում եմ, որ համալիր միջոցառումներ իրականացված չեն և այդ համալիր միջոցառումների փոխարեն ընտրված է մի միայն մի սեգմենտ, այն է՝ շատ գրավիչ նախընտրական տրամաբանությամբ իրականացվող կտորը, բայց այն, ինչ որ ես հիմա ուզում եմ արձանագրել՝ բազային աշխատավարձի բարձրացման հարցն է: Հիմա մենք ունենք խնդիր համալրման, եթե պրոֆեսիոնալ բանակ պետք է ձևավորվի, այդ պրոֆեսիոնալ բանակը պետք է ձևավորվի պայմանագրային զինծառայողների միջոցով: Հիմա դուք ինձ ասեք ինչ գրավիչ պայմաններ եք ստեղծել, այդ թվում նաև աշխատավարձի տեսանկյունից, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշում կայացնի գնա, պայմանագիր կնքի և պայմանագրային զինծառայող աշխատի»,- այս մասին ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



